-
15.12.2016|
22:46
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և ԻԻՀ դեսպանատան համագործակցությունը՝ նշելով, որ իսկապես արդյունավետ է ու հաջողված:
-
15.12.2016|
22:45
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հեգնել է վարչապետ Թերեզա Մեյի կաշվե տաբատը՝ հաղորդում է The Telegraph-ը։
-
15.12.2016|
22:44
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է։
-
15.12.2016|
22:43
ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Պան Գի Մունին խաղաղության և անվտանգության պահպանման ուղղութամբ աշխատանքի համար, ի պատասխան համաշխարհային կազմակերպության ղեկավարը բարձր է գնահատել գործընկերների գործունեությունը և խնդրել վերջ դնել Սիրիայի հակամարտությանը։
-
15.12.2016|
22:42
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ճապոնիա: Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Յամագուտայի պրեֆեկտուրայի «ՈՒբե» օդանավակայանում, որտեղից Պուտինն ուղևորվել է Նագատո քաղաքում գտնվող «Օտանի Սանսո» հյուրանոց:
-
15.12.2016|
22:41
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
-
15.12.2016|
22:40
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող սիրիահայ գործարարների՝ նրանց հուզող հարցերը լսելու և լուծման տարբերակները քննարկելու նպատակով:
-
15.12.2016|
22:39
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության և գիտության ու պաշտպանության նախարարներին հանձնարարել է երկօրյա ժամկետում ավարտել և ամփոփել «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ում երկու նախարարությունների համատեղ հանձնաժողովի ուսումնասիրությունը և եռօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ:
-
15.12.2016|
17:11
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ երկրի համար ներկայում նոր «Փրկության պատերազմ» և դարդանելյան ճակատամարտ տալու ժամանակն է, գրում է «Անադոլու» գործակալությունը:
-
15.12.2016|
17:10
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները բանակցելու են Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման շուրջ։